Կիմ Չեն Ընը հանդիսավոր կերպով հայտարարել է Հյուսիսային Կորեայում «կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին»

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրում «հաղթանակ» է հայտարարել կորոնավիրուսի դեմ պայքարում և կարգադրել վերացնել մայիսին ներդրված հակահամաճարակային առավելագույն միջոցները։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը «հանդիսավոր կերպով հայտարարեց հաղթանակի մասին արտակարգ հակահամաճարակային արշավում»՝ կոչ անելով ժողովրդին զգոն մնալ և սահմանամերձ շրջաններում հսկողության միջոցներ կիրառել՝ կապիկի ծաղիկի և COVID-19-ի այլ տարբերակների տարածման դեմ պայքարելու համար։

Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հաղորդել է երկրում «տենդի» առաջին դեպքի մասին, որը, օտարերկրյա փորձագետների կարծիքով, կորոնավիրուսային վարակ է: Մինչ այս, ամբողջ համաճարակի ընթացքում, Փհենյանը հիվանդության ոչ մի դեպքի մասին չի հայտարարել։

Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ ապրիլի վերջից ԿԺԴՀ-ում «տենդի» դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 4,8 միլիոնը, մահացել է 74 հիվանդ։

Տաթև Ֆռանգյան