Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ բողոք հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել թուրքական Քոնիա քաղաքում։ «Արտաքին գործերի նախարարությունը հիասթափություն և դժգոհություն է հայտնում օկուպանտ ղեկավարի հետ Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման ինչպես նաև Էրսին Թաթարին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ ներկայացնելու կապակցությամբ»,- …

