Կիպրոսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ղեկավարի հանդիպման առնչությամբ

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ բողոք հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել թուրքական Քոնիա քաղաքում։

«Արտաքին գործերի նախարարությունը հիասթափություն և դժգոհություն է հայտնում օկուպանտ ղեկավարի հետ Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման ինչպես նաև Էրսին Թաթարին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ ներկայացնելու կապակցությամբ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս գործողությունը հակասում է Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ոգուն և տառին, Կիպրոսի Հանրապետությունը ճանաչված է որպես Կիպրոսի միակ պետություն:

«Բացի այդ, կոնկրետ այս քայլով ադրբեջանական կողմն անտեսում է ԵՄ ինստիտուցիոնալ շրջանակը, որի հետ ձգտում է ինստիտուցիոնալ հարաբերությունների մեջ մտնել՝ գործընկերության համաձայնագրի ստորագրման միջոցով, որի ստորագրման համար, ինչպես հայտնի է, պահանջվում է նաև Կիպրոսի Հանրապետության համաձայնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսն արդեն հանձնարարել է տարբեր մակարդակներով բողոքներ ներկայացնել՝ փոխանցելու այս իրադարձությունների վերաբերյալ դժգոհությունն ու հիասթափությունը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն բավական սերտ կապեր է հաստատել Թուրքիայի կողմից վերահսկվող Հյուսիսային Կիպրոսի հետ։ Անցյալ տարի էլ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր Հյուսիսային Կիպրոս։

Էմմա Չոբանյան