ԱՄՆ-ը և ՌԴ-ն բանտարկյալների են փոխանակել Աբու Դաբիում․ Մոսկվան ազատ է արձակել 12 տարվա ազատազրկման դատապարտված Քսենիա Կարելինային․ WSJ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը և ԱՄՆ-ն այսօր վաղ առավոտյան Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել՝ որպես վստահության շարունակական ամրապնդման նշան, քանի որ երկու կողմերը ձգտում են համաձայնության գալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ ՌԴ-ն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինային, որը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ ուկրաինացիներին օգնող բարեգործական կազմակերպությանը 51,80 դոլար նվիրաբերելու համար։ Նա դատապարտվել է պետական դավաճանության մեղադրանքով։

Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ազատ է արձակել Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացի Արթուր Պետրովին, որը 2023 թվականին ձերբակալվել էր Կիպրոսում Միացյալ Նահանգների խնդրանքով՝ միկրոէլեկտրոնիկայի ենթադրյալ արտահանման համար։

Լրատվամիջոցի տվյայլներով՝ փոխանակման բանակցությունները վարել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։ Մասնավորապես, նա մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։

Ռեթֆլիֆն անձամբ ներկա է եղել Աբու Դաբիի օդանավակայանում տեղի ունեցած փոխանակմանը։

«Այսօր նախագահ Թրամփը Ռուսաստանից տուն բերեց ևս մեկ անօրինական կերպով բանտարկված ամերիկացու։ Ես հպարտ եմ ԿՀՎ-ի սպաներով, որոնք անխոնջ աշխատել են այս ջանքերին աջակցելու համար, և մենք շնորհակալ ենք ԱՄԷ կառավարությանը՝ այս փոխանակումը հնարավոր դարձնելու համար»,- ԿՀՎ ղեկավարի խոսքերն է մեջբերում WSJ-ն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ փոխանակում է տեղի ունեցել։

«Քսենիա Կարելինան ինքնաթիռով վերադառնում է ԱՄՆ։ Նա անօրինական կերպով մեկ տարուց ավելի ձերբակալված էր Ռուսաստանի կողմից, և նախագահ Թրամփը ապահովեց նրա ազատ արձակումը։ Նա կշարունակի աշխատել ԲՈԼՈՐ ամերիկացիների ազատ արձակման համար»,- գրել է Ռուբիոն X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի