Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաիան ցանկանում է ԱՄՆ-ից 50 մլրդ դոլարի զենք գնել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան պատրաստ է Ամերիկայից գնել ՀՕՊ համակարգեր և այլ զենքեր 30, նաև 50 միլիարդ դոլարի չափով։ Կիևը  զենքը համարում է անվտանգության յուրատեսակ երաշխիք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան։

Զելենկսին նշել է, որ Ուկրաինան դեռ չի սպառել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից համաձայնեցված ռազմական օգնության փաթեթը։

«Բայդենի ժամանակ օգնության մասին․․․ Ճիշտն ասած, ժամկետները չեն հիշում։ Ինձ թվում է, որ օգնությունը գալիս էր առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Հետևաբար, ես չէի  կապվի ժամկետների հետ։ Այնտեղ կարևոր է գումարի չափը։ Թե՞ այն սպառված է»,- նշել է նա։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան արդեն ամերիկյան կողմին է ներկայացրել լրացուցիչ օգնության փաթեթի հայտ, որը ցանկանում է գնել։

«Մենք ամերիկյան կողմին փոխանցել ենք մի մեծ փաթեթ, որը ցանկանում ենք գնել։ Գնել այս կամ այն ​​ձևով։ Սա մեր ձևաչափն է, թե ինչպես ենք մենք դրա համար վճարելու»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ռազմական աջակցության ապագա փաթեթն անվճար չի խնդրել։

«Մենք դրա վրա հույսը դնում ենք նույնիսկ որպես անվտանգության երաշխիք։ Ինչպե՞ս կարող ենք մեր համաձայնագիրը կապել անվտանգության երաշխիքի հետ։ Դա շատ պարզ է։ Տվեք մեզ փաթեթ, մենք կվճարենք դրա համար, մենք կարծում ենք, որ այս փաթեթը, որը ներառում է ՀՕՊ, այլ համապատասխան գործիքներ, որոնք մեզ իսկապես անհրաժեշտ են, մենք այն կհամարենք անվտանգության երաշխիք»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել է հակաօդային պաշտպանության մասին և խնդրել վաճառել տասնյակ միլիարդավոր դոլարների պաշտպանական սարքավորումներ։

«Ես նրան հեռախոսով ասել եմ՝ տվեք մեզ առնվազն տասը։ Դա պաշտպանություն է, դա մեզ օգնություն կլինի պատերազմի ավարտից հետո, անվտանգության երաշխիք, որ Ուկրաինան փակ է ՀՕՊ-ով։ Կան բազմաթիվ տարբեր ձևաչափեր և գործիքներ, որոնց մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ էինք գտնել 30 և 50 միլիարդ համապատասխան փաթեթի համար»,- հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի