Ով է վառելիքի ներկրմամբ զբաղվող գործարար Կամո Մելքոնյանը, որից Դատախազությունը ենթադրյալ ապօրինի գույք է ուզում բռնագանձել

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարություն է տարածել, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ուշագրավն այն է, որ այս անգամ խոսքը վերաբերում է գործարար անձի, ոչ թե նախկին կամ ներկա պաշտոնյայի։ Դատախազությունից Factor.am-ին պարզաբանեցին, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը գործում է նաև նման դեպքերում։

Factor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում.
  • Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք.
  • 6 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։

Կամո Մելքոնյանը տասնյակ տարիներ «Մաքս Օիլ» և «Կամօյլ» ՍՊԸ-ների տնօրենն է, նաև՝ վերջինի սեփականատերը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի բիզնես-գործընկերն է։ Փամբուկյանին է պատկանում «Մաքս Օիլ»-ը։

Factor TV-ն «Վտանգավոր և անօրինական. Երևանում 63 բենզալցակայան գործում է առանց թույլտվության» և «Օրենքից վեր կանգնածները․ ովքեր են ապօրինի գործող բենզալցակայանների հետևում» փաստաքննություններում անդրադարձել էր նաև այս ընկերությունների գործունեությանը։ 

 

Գայանե Խաչատրյան