Քասախի բնակիչները հանդիպում են Կոտայքի մարզպետի հետ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այս պահին Քասախ վարչական շրջանի շենքում բնակիչները հանդիպում են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ նախարարության տրանսպորտի բաժնի վարչության պետ Պապին Գալստյանի և «Մուլտի տրանսպորտ» ընկերության ներկայացուցիչի հետ` քննարկելու համայնքի տրանսպորտի հարցը: Քննարկումը փակ ձևաչափով է, լրատվամիջոցներին թույլ չեն տալիս այն ուղիղ հեռարձակել: Այս մասին տեղից հայտնում է Factor.am-ի թղթակիցը:

Նշենք, որ վաղ առավոտից քասախցիները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը: Նրանք, սակայն բացեցին ճանապարհը, երբ պաշտոնյաները համայնք ժամանեցին: Քասախցիները պահանջում են, որ որպեսզի չհանվի ավտոբուսային համար 59 երթուղին։ 

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։

Մանյա Պողոսյան