Մարդ 30 տարի «Փարոս»-ի շահառու ա, մենք էլ նպաստ տալով աղքատությունն արյան մեջ ենք մտցնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինչքան մարդուն օգնում են, այդքան նրա՝ «սև ցուցակում» գտնվելն «ավելի է սևանում»։

«Սա է պրոբլեմը։ Լա՛վ, մի օր հաց տվինք, երկո՞ւ օր… տասն օր, այդ ո՞ւմ փողով ենք հացը տալիս, այդ գումարը, որ պետական բյուջեն վաստակում է, ձևավորվում է աշխատողի հաշվին, հետևաբար, պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին քաջալերենք, որ աշխատի»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ աշխատել հնարավոր է միայն կրթության միջոցով։

Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է ծագել՝ կարո՞ղ է Հայաստանում ընտանիք կա, որ 25-30 տարի անապահովության համակարգում է։

«Համոզված եմ, որ ունենք, սոցապնախարարին խնդրել եմ նայել, թե քանի մարդ ու ընտանիք կա, պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 30 տարի «Փարոսի» շահառու է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում ենք արյան մեջ»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։