Ինչո՞ւ 2020-ի պատերազմին Երևանը չդիմեց ՄԱԿ ԱԽ-ին․ այս հարցը քննիչները պետք է տան Փաշինյանին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Պաշտպանության բանակը մի քանի օր հայտնում է հարաբերականորեն կայուն վիճակի մասին, Արցախի նախագահն էլ զորացրել է զորահավաքի մասնակիցներին։ Բերձորի հարցը, կարծես, փակվում է։ Այս ամենի մասին հետահայաց զրուցել ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։

-Պարո՛ն Ղուկասյան, իրո՞ք փակվում է Բերձորի թեման։ Ո՞ր փուլում ենք։

-Այդ թեմայի մեջ կա կարևոր դրույթ, որ կա տրամաբանական հարց՝ ի՞նչ օրենք է այսօր գործում Բերձորում։ Եվ, մասնավորապես, Աղավնոյի հետ կապված խնդիրը ո՞ր օրենքով պետք է կարգավորվի։ Անկախ նրանից, թե որ օրենքով պետք է կարգավորվի, ինքն առնչվում է այն փաստի հետ, որ դա ԵԽ անդամ պետությունների, մարդու իրավունքների հարգման հարց է։ Հարցն առնչվում է մարդկանց սեփականության հետ։

Սա առիթ է, հիմք է՝ դիմելու մարդու իրավունքների պաշտպանության դատարան։ Ես կոչով դիմեցի մեր փաստաբաններին, իրավապաշտպաններին, շահագրգիռ բոլոր կողմերին՝ այս հանգամանքը հաշվի առնել և միջնորդություն ներկայացնել ՄԻԵԴ, որպեսզի կասեցվեն այս գործողությունները, որովհետև այդ գործողություններն առնչվում են նաև կյանքի իրավունքին։

Թեպետ այսպես բացահայտ, շատ չի ներկայացված, բայց իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ-ն այսօր Ադրբեջանից պահանջում են դուրս բերել իր զորքերը Լեռնային Ղարաբաղից։ Իրենք պահանջում են անվտանգության գոտում, այդ թվում՝ Բերձորում տեղակայել միջազգային, բազմազգ խաղաղարար ուժեր։ Իրենք պահանջում են, որ Ադրբեջանն ընդունի, ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

-Գործնական հողի վրա ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանին որևէ դատարան չի կարող ստիպել։ Պատերազմը դա ցույց տվեց։ Ադրբեջանը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ արեց, խաղաղ բնակչության նկատմամբ կիրառեց առհասարակ արգելված զինատեսակներ, բայց Ադրբեջանին դրանից ոչինչ չեղավ։

-Ես ընթերցեցի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը, որը բացահայտում է ԱՄՆ-ի քաղաքականության հիմքում դրված գնահատականները։ Մենք քննարկեցինք Ֆրանսիայի Սենատի փաստաթուղթը, որտեղ նույնպես շոշափվում է մարդու իրավունքների հարցը։

Ե՛վ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը, այդ պետությունների քաղաքական ուժերը և խորհրդարաններն Ադրբեջանին ճանաչում են ագրեսոր։ Գործադիր իշխանությունները չեն բացահայտում իրենց դիրքորոշումները քաղաքական հասկանալի պատճառներով, որովհետև ձգտում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին բերել խաղաղ պայմանագրի, որպեսզի չլինի կարիք ուժ գործադրելու։

-Ադրբեջանն ասում է՝ դա իմ տարածքն է։ Ընդ որում՝ պատերազմից հետո ավելի կոշտացել է այդ երկրի դիրքորոշումը։

-Տպավորություն է ինձ մոտ, որ մենք Հայաստանում սկսել ենք Ադրբեջանի դիրքերից խոսել վերջերս, ոչ թե Հայաստանի։

-Ադրբեջանն ուժով հարց է լուծում։

-Իսկ ինչո՞ւ Ադրբեջանին հաջողվեց ուժով հարց լուծել։

-Ինչո՞ւ։

-Այստեղ Հայաստանի իշխանությունների դերակատարությունը կարևորագույն հանգամանք է հանդիսանում։ Հայաստանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ ՄԱԿ-ի ԱԽ-ն մոլորակի վրա միակ իրավասու մարմինն է, որ կարող է քննել իրավիճակը ցանկացած տարածաշրջանում, որտեղ կա խաղաղության վտանգ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ կար վտանգ։ ՀՀ ղեկավարությունը դիմե՞լ է ՄԱԿ-ի ԱԽ։

-Ինչո՞ւ չի դիմել։

-Դուք հարցեր եք տալիս, որ ճիշտ կլիներ՝ քննիչները տային վարչապետին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան