Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին: Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ: Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա …

