Ֆլորիդայում Թրամփի նստավայրը խուզարկել են․ այն մի քանի ժամ է տևել

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Ֆլորիդայում իրեն պատկանող Մար-ա-Լագո նստավայրը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեր ազգի համար մութ ժամանակներ են եկել, քանի որ իմ հիասքանչ տունը՝ Մար-Ա-Լագոն Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչում, այժմ գտնվում է շրջափակման մեջ, խուզարկության է ենթարկվել և օկուպացվել ՀԴԲ մեծաթիվ աշխատակիցների կողմից։ Սրանք դատախազության ոչ համաչափ գործողություններն են, արդարադատության համակարգն օգտագործելն ու արմատական ձախակողմյան դեմոկրատների վրա հարձակումները, որոնք հուսահատորեն չեն ցանկանում, որ ես առաջադրվեմ 2024 թվականի նախագահական ընտրություններում»,- ասվում է Թրամփի Truth Social սոցցանցում հրապարակված գրառման մեջ։

ԱՄՆ նախկին նախագահը չի նշել խուզարկության պատճառը։ Թրամփն ասել է, որ «նման բան երբեք չի պատահել ԱՄՆ նախագահի հետ» և նշել, որ ՀԴԲ գործակալները նույնիսկ բացել են իր չհրկիզվող պահարանը։

Ապրիլին հաղորդվել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Թրամփի կողմից նախագահական պաշտոնական փաստաթղթերը Մար-ա-Լագոյի նստավայր տեղափոխելու վերաբերյալ, որտեղ նա մշտապես բնակվում է 2021 թվականի հունվարից։

Հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ փետրվարին ԱՄՆ Ազգային արխիվների և փաստաթղթերի վարչությունը տեղեկացրեց Կոնգրեսին, որ կալվածքում հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի շուրջ 15 տուփ, որոնցից մի քանիսը գաղտնի նյութեր են պարունակում:

Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովն այնուհետ հայտարարեց, որ ընդլայնում է Թրամփի գործողությունների հետաքննությունը և խնդրեց լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ համաձայնել է որոշ փաստաթղթեր վերադարձնել արխիվ՝ այն անվանելով «սովորական գործընթաց»։

Տաթև Ֆռանգյան