Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն օգոստոսի 4-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, հայտնում են Սահմանադրական դատարանից: Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առանցքային միջազգային գործընկերներից է, և վերջին մեկ տարվա ընթացքում կողմերի միջև ձևավորվել է որակապես նոր, օրինակելի ու փոխադարձաբար …

