Ուրուգվայի հայ համայնքի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնվեցին Հայոց պատմության, Հայ Դատի և Հայոց ցեղասպանության մասին մի շարք կարևոր նյութեր՝ ազդագրեր, թռուցիկներ, գրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նշեց, որ Ուրուգվայը մեծ նշանակություն ունի Հայ ժողովրդի համար քանի, որ այն առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ծառայելով մնացած պետությունների համար: …

