ՌԴ-ում ուսուցչին դատապարտել են 5 տարվա պայմանական ազատազրկման աշակերտների հետ հակապատերազմական զրույցի համար

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Պենզայի դատարանը մանկավարժ Իրինա Գենին դատապարտել է 5 տարվա պայմանական ազատազրկման դասարանում հակապատերազմական զրույց վարելու մեղադրանքով։  Նրան նաև երեք տարով արգելվել է դասավանդել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պենզայի օլիմպիական պահեստային դպրոցում աշխատող ուսուցչին ութերորդ դասարանցիները հարցրել էին, թե ինչու իրենց թույլ չի տվել Եվրոպա մրցման մեկնել։ Ի պատասխան՝ ուսուցիչը բացատրել է, որ Ռուսաստանը դարձել է «վտարված երկիր, քանի որ համաշխարհային հանրությունը զարմացած է, թե ինչպես կարող է քաղաքակիրթ աշխարհն իրեն այսպես պահել»։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան անկախ պետություն է, իսկ Ռուսաստանը ցանկանում է տապալել մեկ այլ երկրի իշխանությունը, ինչն անընդունելի է։

Աշակերտներից մեկը ձայնագրել է նրա խոսքերը, իսկ ձայնագրությունը հասել է ուժային կառույցներին, ինչից հետո ուսուցչուհու դեմ քրեական գործ էր հարուցվել «զինված ուժերի գործողությունների մասինկեղծիքի» համար։

Տաթև Ֆռանգյան