ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, շինարարական բաժնի աշխատակիցները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների մասնագետները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքը և որակը գնահատելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ «Մարտունու ԲԿ-ում ավարտին են հասցվել երկաթբետոնե հիմնակմախքի …

