Ուկրաինայում սպանվել կամ վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվոր․ Պենտագոն

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 70-80 հազար ռուս զինծառայող է զոհվել կամ վիրավորվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է  ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը՝ ընդգծելով, որ խոսքը մարտի դաշտում թե՛ զոհվածների, թե՛ վիրավորների մոտավոր կորուստների մասին է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ ցուցանիշը կարող է լինել մի փոքր ցածր կամ ավելի բարձր, բայց ես կարծում եմ, որ այս տվյալները ճիշտ են»,- ասել է նա:

Միաժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ չնայած նման «տպավորիչ» կորուստներին՝ Ռուսաստանը չի հասել փետրվարի վերջին Ուկրաինա ներխուժման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինի հռչակած նպատակներից ոչ մեկին։

«Նրա հիմնական նպատակն էր՝ գրավել ամբողջ երկիրը, հասնել Կիևում իշխանափոխության և ոչնչացնել Ուկրաինան որպես անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն: Դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ», – ընդգծել է Քալը:

Նա խոստովանել է, որ ուկրաինական կողմը նույնպես կենդանի ուժի զգալի կորուստներ է կրել, սակայն ոչ մի թիվ չի ներկայացրել։

Նշենք, որ Մոսկվան և Կիևը չեն հայտնում պատերազմում զոհվածների թիվը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը դրանց մասին վերջին անգամ հայտնել է մարտի 25-ին։ Այնուհետև պնդում էին, որ զոհվել է 1351 մարդ, վիրավորվել՝ 3825-ը։

Տաթև Ֆռանգյան