Պուտինն Անկարայի համար կրիտիկական պահին աջակցում է Էրդողանին․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայի համար կրիտիկական պահին աջակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է Bloomberg-ը։

Պուտինի աջակցությունը մեծ օգնություն կլինի Էրդողանի համար, քանի որ Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, և Անկարան պետք է կայունացնի իր տնտեսությունը:

Հոդվածագրի կարծիքով՝ Սոչիի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Թուրքիայի կողմից ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուն մասնակի անցնելու վերաբերյալ, կկայունացնեն լիրան և կկանխեն թանկացումների նոր ալիքը։ Եվ դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու և արտարժույթի պաշարներն արդեն ավելացել են՝ շնորհիվ ռուսական պետական միջուկային էներգիայի կորպորացիայի՝ «Ռոսատոմի» թուրքական դուստր ձեռնարկությանը՝ Միջերկրական ծովի ափին ատոմակայան կառուցելու համար միջոցների փոխանցմամբ։

Ավելին, հիշեցնում է թերթը, Անկարան ձեռնպահ է մնում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց։

Էրդողանը ցանկանում է խորացնել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը՝ առանց ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ լիակատար խզում հրահրելու։

Անցած շաբաթվա վերջին Սոչիում բանակցություններ են վարել Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք վերահաստատել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված իրենց հանձնառությունը և, ի թիվս այլ բաների, պայմանավորվել են, որ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա մասամբ վճարվելու են ռուբլով։

Անցյալ տարվա նոյեմբերին թուրքական լիրան անկում է ապրել 18 տոկոսով՝ սա վերջին 20 տարվա առավելագույն անկումն էր, իսկ դեկտեմբերի 20-ին սահմանվեց ռեկորդ՝ 18,4 լիրա մեկ դոլարի դիմաց։ Տարեկան գնաճը, ազգային արժույթի տատանումների ֆոնին, արագացել է՝ հասնելով մինչև 36 տոկոսի։

Տաթև Ֆռանգյան