Բայրամովը խոստովանել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման նպատակն Արցախի ՊԲ-ի չեզոքացումն է

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել քարոզչական հայտարարություններով ու կեղծ պնդումներով։

Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանը, իբր, պետք է դադարեցնի «սադրանքներն ու կատարի իր պարտավորությունը»։ Բայրամովը, միաժամանակ, խոստովանել է, որ օգոստոսի 3-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակվել է Արցախի վրա՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Պարտավորություններ ասելով՝ նկատի ունեմ, որ Հայաստանի Զինված ուժերը դեռ գտնվում են Ղարաբաղում։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը նման պարտավորություն է ստանձնել։ Հայկական զինված ուժերը պետք է դուրս գային, երբ տարածաշրջան մտան խաղաղապահ ուժերը, սակայն նրանք դեռ գտնվում են այնտեղ և հերթական անգամ սադրանք են իրականացրել, որի հետևանքով զոհվել է մեր զինծառայողը։ Դրան ի պատասխան՝ ադրբեջանական զինուժը սկսել է «Հատուցում» գործողությունը, և հակառակորդին ավերիչ հարվածներ են հասցվել։ Միջնորդների դիմումի շնորհիվ այդ գործողությունը դադարեցվեց օգոստոսի 3-ի երեկոյան»,- ասել է Բայրամովը։

Հատկանշական է, որ Բայրամովը խոսում է եռակողմ հայտարարության պարտավորություններից, մինչդեռ Բաքուն ինքը  չի կատարում՝ շարունակաբար խախտելով դրանք։

Հավելենք, որ Արցախում ՀՀ ԶՈՒ-ն որևէ ստորաբաժանում չունի, Արցախի անվտանգությունն ապահավում է Պաշտպանության բանակը, որի չեզոքացման մասին եռակողմ հայտարարության մեջ որևէ դրույթ չկա։

Խոսելով, իբր, Արցախում առկա Հայաստանի Զինված ուժերի մասին՝ Բայրամովն ասել է նաև, որ «Հատուցում» գործողությունն ուղղված է եղել Ադրբեջանում «ապօրինի հայկական կազմավորումների դեմ»։

Էմմա Չոբանյան