Մարիուպոլում ավերված ջրամատակարարման համակարգի պատճառով հնարավոր է վարակիչ հիվանդությունների, մասնավորապես՝ խոլերայի տարածում։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Դորիտ Նիցանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այնտեղ աշխատող հասարակական կազմակերպություններից տեղեկություն ենք ստացել, որ փողոցները պարզապես ճահճի են վերածվել, իսկ կոյուղաջրերը խառնվում են խմելու ջրին»,- ասել է Նիցանը մամուլի ասուլիսի ժամանակ։ …

