Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի վրա «Գրադ» տեսակի 120 հրթիռ է արձակվել

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

ՌԴ Զինված ուժերի կողմից Նիկոպոլ քաղաքի գիշերային գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ: Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն, գրում է korrespondent-ը։

Ողջ գիշեր ռուսական բանակը գրոհել է մարզի 4 շրջանների ուղղությամբ։ Նիկոպոլի շրջանը երեք անգամ «Գրադից» գրոհի է ենթարկվել, քաղաքում 120 հրթիռի ռմբակոծում են գրանցել։

«Նիկոպոլում երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում 13-ամյա աղջիկ է։ Քաղաքում վնասվել է ավելի քան 40 բարձրահարկ, 5 բնակարան ավերվել է։ Փրկարարները մաքրում են փլատակները, մարդկանց փնտրում»,- ասել է պաշտպանական շրջանի ղեկավարը։

Նիկոպոլում գիշերային հարձակումից հետո նաև վնասվել են երեք դպրոց, մի քանի խանութ, ավտոտնակներ և ավտոմեքենաներ։ Էլեկտրահաղորդման գիծը խափանվել է, արդյունքում 6000-ից ավելի նիկոպոլցիներ մնացել են առանց էլեկտրականության։

Կրասնոգրիգորևսկ համայնքում նույնպես գիշերային հրետակոծությունից հետո 14 տուն է ավերվել, վնասվել են նաև հիվանդանոց, խանութ և մարզադաշտ։ Առանց էլեկտրականության մինչև հազար մարդ է մնացել։

Կրիվոյ Ռոգի շրջանում Զելենոդոլսկ համայնքը ենթարկվել է ռուսական «Գրադի» ռմբակոծության։ Մի քանի հրդեհ է գրանցվել։

Տաթև Ֆռանգյան