«Նեմրա» ռոք խմբի համերգ, սթրիթարտ, սպորտային մրցույթ. Հրազդանը լինելու է երիտասարդական միջոցառումների էպիկենտրոնը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայաստանի տարբեր համայնքներում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը նշեց, որ միջոցառումները բազմաբնույթ են՝ կրթություն, մշակույթ, ուխտագնացություն, զբոսաշրջային ծրագրեր, համերգներ, ցուցահանդեսներ, բնապահպանություն:

«Ընդհանուր 100-ից ավելի միջոցառումներ են անցկացվելու: Շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ ոչ միայն խոշոր քաղաքներում լինեն միջոցառումներ, ծրագրեր իրականացվեն, այլ հեռավոր համայնքներում: Ցանկը հրապարակված է նախարարության կայքում, կարող եք տեսնել, որ հենց հեռավոր համայնքներից կան առաջարկներ ու ծրագրեր»,-ասաց Վերոնիկա Խորասանյանը:

Այս տարի միջոցառումների կենտրոնատեղին 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք դարձած Հրազդան քաղաքն է:  Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը նշեց, որ դեռ 2019 թվականից են դիմել տարվա երիտասարդական մայրաքաղաքի կոչումը ստանալու համար, սակայն այդ տարի չի հաջողվել: Քաղաքային իշխանությունը չի ընկրկել ու, բարելավելով քաղաքի ենթակառուցվածքները, իրականացնելով բարեկարգման աշխատանքները, կրկին հայտ է ներկայացրել ու դարձել 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք:

«Մեր քաղաքը շատ բան ունի ցույց տալու: Հրազդանն ունի այնպիսի պոտենցիալ, որ կարող է հետաքրքիր լինել յուրաքանչյուր այցելուի համար: Նախ մեր քաղաքային այգին՝ եղևնիների պուրակը, որը վերջերս է շունչ առել, բարեկարգվել և դարձել է շատերի սիրելի վայրը: Մեր համայնքն առանձնանում է իր պատմամշակութային ժառանգությամբ՝ դամբարանադաշտային հուշարձան, միջնադարյան եկեղեցական համալիրներ, խաչքարային դաշտեր և այլն»,-ասաց Արմեն Այվազյանը:

Հիմնական միջոցառումները Հրազդան տեղափոխելով՝ խնդիր է դրված մեծացնել քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը, ներգրավել հյուրերի ամենատարբեր քաղաքներից, ինչպես նաև ակտիվացնել տեղի երիտասարդությանը: Միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 10:00-ին՝ Սպանդարյան-Երևանյան- Մյասնիկյան փողոցների խաչմերուկում սպորտային, ժամանցային մրցույթով,  այնուհետև Հրազդանի համայնքապետարանում կանցկացվի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի լայն իրազեկման հանդիպում-քննարկում: Օրվա ընթացքում սպասվում է սթրիթարտ-վարպետության դաս, քաղաքի պատմամշակութային վայրեր այցելություններ, օրը կեզրափակվի «Նեմրա» ռոք խմբի համերգով: