Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունից հետո թարմացրել է դասակարգման աղյուսակները:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից լավագույն տասնյակում են Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) ու Գևորգ Թադևոսյանը (87 կգ): Աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանը մեծ առաջընթաց է գրանցել ու դարձել է 63 կգ քաշային կարգի առաջատար, Սլավիկ Գալստյանը երկրորդն է 67 կգ քաշային կարգում, իսկ Գևորգ Թադևոսյանը չորրորդ տեղում է 87 կգ քաշայինների հաշվարկում:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ԱԱ-ում անհաջող մրցելույթից հետո 17-րդ տեղ է նահանջել 77 կգ քաշային կարգում:

Ազատ ոճի ըմբիշներից լավագույն ցուցանիշն ունի աշխարհի փոխչեմպիոն դարձած Վազգեն Թևանյանը, որը երրորդ տեղ է բարձրացել 65 կգ քաշային կարգում: Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 14-րդն է 61 կգ քաշային կարգում: