ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը

Լուրեր

26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է ընդլայնել ռազմական ոստիկանության լիազորությունները։ Նախարարության առաջարկած նախագծով նախատեսվում է ռազմական ոստիկանությանը իրավունք տալ վերահսկելու թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունը, ստեղծելու օրենքով սահմանված կարգով իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ և օգտագործելու Ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր։ Նախագիծը երեկ հրապարակվել է e-draft.am հարթակում։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծը հիմնավորում է ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական և հետաքննչական կարողություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ։ Առաջարկվող փոփոխությունները հիմնավորվում են հետևյալ կերպ․

  • Հանցագործություններին արագ հակազդելու անհրաժեշտությամբ։

Ըստ նախարարության՝ ռազմական ոստիկանությանն այժմ հասանելի իրավական գործիքակազմը բավարար չէ իր առջև դրված խնդիրները լիարժեք իրականացնելու, հանցագործությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար։

  •  Հանցագործությունների կատարման եղանակների փոփոխությամբ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ տարեցտարի փոխվում են հանցագործությունների տեսակները, կատարման ձևերն ու մեթոդները։ Հանցագործությունների կազմակերպման, հետքերը թաքցնելու կամ պարտակելու համար օգտագործվում են նաև տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային և ինտերնետային կապ։

  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման դժվարությամբ։

Նախարարությունը որպես օրինակներ նշում է թմրամիջոցների և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը, զինվորական ունեցվածքի հափշտակությունը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող հանցագործությունները։ Ըստ հիմնավորման՝ դրանք հաճախ ունեն բարձր լատենտայնություն, իսկ մասնակիցները գործում են բարդ սխեմաներով և թաքցնում հանցագործությունների հետքերը։

  • Հեռախոսային և թվային հաղորդակցության վերահսկման անհրաժեշտությամբ։

Նախարարության համոզմամբ՝ ռազմական ոստիկանությանը «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավունք տալը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել զինված ուժերում կատարվող ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները։

  •  Զինված ուժերում ինքնասպանության հասցնելու և շորթման դեպքերը կանխելու նպատակով։

Որպես առաջարկվող լիազորության կիրառման հնարավոր օրինակներ՝ նշվում են ինքնասպանության հասցնելու և շորթման դեպքերը։ Նախարարությունը նաև ակնկալում է, որ այդ միջոցառումը կօգնի բացահայտել նման հանցագործությունների պատճառներն ու պայմանները, այդ թվում՝ ոչ կանոնադրական հարաբերությունները և քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերը։

  • Օպերատիվ աշխատանքների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է ռազմական ոստիկանությանը թույլատրել իր խնդիրներն իրականացնելու նպատակով օրենքով սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։ Նախարարությունը դա հիմնավորում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության համար դրանց իրականացման մեթոդների ու միջոցների գաղտնիության և կոնսպիրացիայի ապահովման անհրաժեշտությամբ։

  • Քողարկող փաստաթղթերից օգտվելու հնարավորությամբ։

Նախատեսվում է ռազմական ոստիկանությանը նաև իրավունք վերապահել օգտագործելու ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթերը։ Սա նույնպես հիմնավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեության գաղտնիության ապահովմամբ։

  • Այլ իրավապահ մարմինների համար գործող կարգավորումների օրինակով։

Նախարարությունը նշում է, որ թվային և հեռախոսային հաղորդակցության վերահսկումն իրականացվելու է նույն ընդհանուր պահանջներով, որոնք արդեն գործում են ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

  • Զինված ուժերում կարգապահությունն ու մարտունակությունն ամրապնդելու նպատակով։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունները կնպաստեն զինված ուժերում հանցագործությունների կանխարգելմանը, կանոնադրական հարաբերությունների և բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը, ինչպես նաև մարտունակության բարձրացմանը։

Անի Թամրազյան