Ֆրանսիական ՊՍԺ-ն ու Մյունխենի «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպման արդյունավետության ռեկորդ են սահմանել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Փարիզում կայացած խաղում թիմերը միասին խփել էին 9 գոլ, ՊՍԺ-ն հաղթել էր 5։4 հաշվով։ Գլխավոր եվրագավաթում կիսաեզրափակիչի նախորդ ռեկորդը գրանցվել էր 1960 թվականին, երբ գերմանական «Այնտրախտը» հյուրընկալվելիս 6։3 հաշվով հաղթել էր շոտլանդական «Ռեյնջերսին»։ «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել …

