«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը։ ՌԴ արտաքին գերատեսչության հայտարարության մեջ, որը  տարածել է ՏԱՍՍ-ը , պնդում է արվում, թե The Insider-ը «օտարերկրյա գործակալ հրատարակություն» է։

«Բռնել «Մորուքից», ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի  ինչ գործակալներ են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար»  հետաքննության մեջ ներկայացված փաստարկները ՌԴ ԱԳՆ-ի դիտարկմամբ «ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր և կազմակերպված սադրանք, որոնք նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ»։

«Այս կեղծ լուրի հեղինակները, ովքեր, ըստ երևույթին, այդքան ուշադիր ուսումնասիրել են դիվանագիտական ​​​​առաքելության աշխատակիցների կենսագրական տվյալները, նույնիսկ չեն էլ փորձել կրկնակի ստուգել տեղեկատվությունը, թույլ տալով բազմաթիվ փաստական ​​​​սխալներ և անճշտություններ, ինչը միայն հաստատում է հեղինակների «պրոֆեսիոնալիզմի» և տարրական գրագիտության մակարդակը», – պնդում է է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ Մոսկվայի՝ «The Insider-ը չի կարողանում ներկայացնել որևէ համոզիչ փաստ՝ մեղադրանքները հիմնավորելու համար։

«Սա «մոլդովական սցենարի» հստակ պրոյեկցիան է Հայաստանի վրա՝ ստեղծելով թշնամական, թունավոր մթնոլորտ Ռուսաստանի շուրջ և մաքրելով տեղական տեղեկատվական տարածքը մեր երկրին վերաբերող ամեն ինչից։ Մենք «Երևանում ռուս գործակալների» մասին վերջին «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և Հայաստանին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավի ևս մեկ դրվագ, որը հակասում է նրա սեփական ազգային շահերին», –  ասվում է հայտարարությունում։

ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ ռուսական The Insider-ի հրապարակած ծավալուն հետաքննության մեջ անվանական ներկայացված են Կրեմլի «հայկական ուղղությունը» համակարգող պաշտոնյաներն ու հատուկ ծառայությունների աշխատակից «դիվանագետները»։ Հոդվածում հիշատակվում են նաև «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը։

Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։

Էմմա Չոբանյան