Ռուսաստանի արդարադատության նախարարությունը խնդրում է լուծարել երկրում գործող «Սոխնուտ» հրեական գործակալությունը, որն օգնություն է ցուցաբերում Իսրայել հայրենադարձության հարցում։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Մոսկվայի Բասմանի դատարանին, նման հայց է ներկայացրել Արդարադատության նախարարության Մոսկվայի վարչությունը։ Գերատեսչությունը խնդրել է իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից հանել «հրեական սփյուռքի հետ հարաբերությունների պահպանման համար» ստեղծված հրեական «Սոխնուտ» …

