Ամերիկյան վարչակազմն առաջիկայում մտադիր է հայտարարել ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ թեկնածությունն է մտադիր առաջադրել նախագահ Ջո Բայդենը Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում։ «Մենք մտադիր ենք առաջիկայում հայտարարել [Ռուսաստանի Դաշնությունում] մեր հաջորդ դեսպանի [թեկնածության] մասին, սակայն այս պահին հաղորդելու ոչինչ …

