«Starmus VI» փառատոնը շարունակվում է. Նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ են կարդացել ՀՀ բուհերում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այդ հայտնագործության համար Միշել Մայորը և շվեյցարացի աստղագետ Դիդիե Քելոն 2019 թվականին ֆիզիկայի բնագավառում արժանացել են Նոբելյան մրցանակի։

Անդրադառնալով աստղագիտության մեջ առաջին էքսոմոլորակի հայտնագործության ունեցած նշանակությանը՝ բանախոսը նշել է, որ դրանից հետո մի շարք աստղագետներ հաստատել են մոլորակի գոյությունը և սկսել առավել մանրակրկիտ ուսումնասիրել «51 Pegasi b»-ի առանձնահատկությունները:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է էքսոմոլորակներում կենսակերպ վարել, բանախոսը ժպիտով պատասխանել է․ «Չի բացառվում, որ որոշ մոլորակներում կյանք կա, սակայն այդ մոլորակները մեզանից չափազանց հեռու են: Հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է գնալ և տեղում հասկանալ»։

Աստղաֆիզիկոսը, անդրադառնալով նաև հաջողակ գիտնական դառնալու նախապայմաններին, ընդգծել է․ «Աստղաֆիզիկայի բնագավառում հաջողություններ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ հետաքրքրասիրություն, որոշակի հմտություններ և ֆիզիկայի ու մաթեմատիկայի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ: Եթե դու պատրաստ ես միևնույն խնդրի ուղղությամբ անընդմեջ աշխատել և դա անում ես մեծագույն սիրով և պատասխանատվությամբ, ապա դու պետք է զբաղվես գիտությամբ»։

Սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դասախոսություն է կարդացել ավիատիեզերական ինժեներ Ժան–Ժակ Դորդեինը։

Նա 2003-2015 թթ․ եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը: ESA-ում իր պաշտոնավարման ընթացքում պարոն Դորդեինը զարգացրել է ESA-ի հարաբերությունները Եվրոպական միության և նրա ինստիտուտների հետ: Նա ղեկավարել է Ariane-ի հաջող արձակումների երկար շարքը, ինչպես նաև ուղեծիր է դուրս բերել Երկրի դիտման արբանյակներ՝ եզակի տվյալներ տրամադրելով գիտական ​​համայնքներին՝ հասկանալու և վերահսկելու Երկրի շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխությունը:

Գիտական դասախոսություններ են հնչել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում: NASA Jet Propulsion Laboratory-ի գիտնական-ինժեներ Նեյգին Քոքսն ուսանողների հետ կիսվել է իր փորձառությամբ: