Հուսով ենք ՌԴ-ի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վլադիվոստոկում ընթացքող Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությանը և այդ հարցում Մոսկվայի դերակատարմանը։

«Մենք երկխոսություն ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հուսով ենք նաև Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինտեսնիվ երկխոսություն է ընթանում Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդ համատեքստում ևս մենք Ռուսաստանի աջակցությունն ենք ակնկալում՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի, այլ նաև որպես Ադրբեջանի շատ սերտ գործընկերոջ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև խոսել է ՌԴ-ի դերակատարումից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։

«Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերակատարումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Չոբանյան