Հայտնի են դարձել ՌԴ գազի գնի սահմանափակման ԵՄ ծրագրի մանրամասները

Լուրեր

04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Բոլորը

Եվրամիությունը դիտարկում է ռուսական գազի համար առավելագույն գին սահմանելու հարցը՝ 50 եվրո՝ մեկ մեգավատ/ժամի համար, գրում է Politico-ն։

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկները ներառում են նաև արտակարգ իրավիճակների դեպքում երկրների միջև գազի բաշխման կառավարում և վերահսկում։

Նշվում է, որ Ֆրանսիան կողմ է եղել Ռուսաստանից գազի մատակարարման համաեվրոպական գնային շեմ և էներգառեսուրսներից անսպասելի շահույթի հարկ սահմանելուն։ Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Լորանս Բունը նշել է, որ ցանկացած նոր միջոց կլինի ժամանակավոր՝ վեց ամսից մինչև մեկ տարի:

Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն իր հերթին ասել է, որ Գերմանիան ցանկանում է ստեղծել պետական փորձագիտական հանձնաժողով, որը կորոշի գազի գնի սահմանափակման մոտեցումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն կարող է սահմանափակել ռուսական գազի գինը և գների «կարմիր գոտիներ» սահմանել առավել տուժած երկրների համար։ Դաշինքի էներգետիկայի նախարարների բանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

Տաթև Ֆռանգյան