Դուրս է գալիս՝ նվազեցնում ենք տուգանքը․ Աղազարյանը՝ գազալցակայաններում թերլցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Բոլորը

Վառելիքի լցակայանների գործունեությանը վերաբերող օրենսդրական նախագիծը մշակվել է Կառավարության հետ համատեղ: Օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև տնտեսավարողների հետ, և վերջինները դրական են արձագանքել առաջարկվող փոփոխություններին, այս նախագիծն ունի կանխարգելիչ բնույթ ունի։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով իր և պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալուց հետո՝ հաջորդող երեք օրվա ընթացքում, բաշխիչ կայաններում՝ վարորդի համար տեսանելի հատվածում, պետք է տեղադրվի ցուցանակ, որում կնշվի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար: Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով, և այն դիտավորությամբ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայտնաբերվելու օրվանից այն դարձյալ փակցվելու է ևս մեկ ամիս ժամկետով: Յուրաքանչյուր լցակայան հասցեական ունենալու է QR կոդ, և քաղաքացիները կկարողանան դրա միջոցով տիրապետել ստուգումների մասին տեղեկատվությանը: Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կտեղականան տնտեսավարողի գործունեության մասին ամբողջական տեղեկատվությանը:

Գործող կարգավորումով՝ թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: Առաջարկվել է տուգանք սահմանել ֆիքսված 200 հազար դրամ և տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսի չափով:

Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծիք հայտնեց, որ տուգանքի չափը 0,5 տոկոսի փոխարեն պետք է լինի 3 տոկոս:

«Հակառակ դեպքում, դուրս է գալիս՝ նվազեցնում ենք տուգանքը»,- նշեց պատգամավորը։

Ծովինար Վարդանյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ օրենքների նախագծերի փաթեթի հիմքում դրված է համաչափության սկզբունքը։

Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ լրացուցիչ պատժամիջոցը՝ թերլիցքավորման վերաբերյալ ցուցանակ փակցնելը, ավելի զգաստացնող և խիստ պատիժ է, քան տուգանքի չափը, և հասարակությունն անհամբեր սպասում է այդ փոփոխությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։