Օրերս ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն հրապարակեց Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին դիտարկումները։ Զեկույցում փաստվում է, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրականություն կա՝ պետական մակարդակով կազմակերպվող և տարվող քաղաքականության հետևանքով։ Կոմիտեի զեկույցում կա նշում նաև 2020 թվականի պատերազմի մասով, որ հայ ռազմագերիներ են խոշտանգվել, դաժան …

