Մենք մերժում ենք նեոօսմանյան ահաբեկչությունը․ Հունաստանի ԱԳ նախարարը՝ Էրդողանի սպառնալիքների մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Անկարայից հնչող սպառնալիքներին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է «հետ շրջել պատմության ժամացույցը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը», գրում է ekathimerini-ն։

«Մենք խոսում ենք պարզ բառերով։ Թուրքիայի հայտարարություններն ու գործողություններն անընդունելի են և դատապարտելի։ Բայց մեզ դա չի կանգնեցնում, մենք  չենք վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում բախվել ենք շատ ավելի լուրջ սպառնալիքների։ Մենք մերժում ենք նեոօսմանյան ահաբեկչությունը։ Մենք այս անհեթեթության մեջ չենք ընկնի»,- ասել է Դենդիասը։

Հիշեցնենք, որ Անկարա այցի ժամանակ Կատրին Կոլոննան Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ասել էր, որ չպետք է լինի էսկալացիա կամ հռետորաբանության էսկալացիա։

«Ես լիովին կիսում եմ այն դիրքորոշումը, որը Դուք արտահայտել եք մեր թուրք գործընկերոջը»,- ասել է Դենդիասը։

Ելույթ ունենալով իր այցից առաջ՝ Կոլոննան ասել էր, որ Փարիզը կշարունակի «աջակցել Հունաստանի ինքնիշխանության դեմ հարձակումներին»՝ ասելով, որ դա մի բան է, որը «չի փոխվի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը հերթական անգամ սպառնացել էր և Աթենքին կոչ արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Իզմիրում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան