Ադրբեջանը Հաագայի դատարանում ՀՀ-ի դեմ օգտագործել է «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Օրերս ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն հրապարակեց Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման մասին դիտարկումները։ Զեկույցում փաստվում է, որ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանում խտրականություն կա՝ պետական մակարդակով կազմակերպվող և տարվող քաղաքականության հետևանքով։

Կոմիտեի զեկույցում կա նշում նաև 2020 թվականի պատերազմի մասով, որ հայ ռազմագերիներ են խոշտանգվել, դաժան վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ, արտադատական սպանություններ են տեղի ունեցել, ոչնչացվել են տներ, դպրոցներ, քաղաքացիական հաստատություններ։ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն նշել է, որ մտահոգված են Ադրբեջանի դպրոցական դասագրքերի բովանդակությունից, որտեղ նախապաշարմունքներ, ռասայական ատելություն է սերմանվում էթնիկ հայերի հանդեպ, և որ Ադրբեջանը ոչինչ չի արել դասագրքերը փոխելու ուղղությամբ։ Ադրբեջանը վնասել կամ ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգության կոթողներ՝ եկեղեցիներ, հուշարձաններ, գերեզմանատներ, և որ պաշտոնական Բաքուն չի հետաքննել այդ դեպքերը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ այս զեկույցի փաստերի ֆոնին զվարճանքի ժանրից են թվում Ադրբեջանի ղեկավարության այն պնդումները, թե Արցախի հայերը կարող են ապրել Ադրբեջանի կազմում՝ ինչպես էթնիկ այլ փոքրամասնությունները և, իբր, ադրբեջանական անձնագիրը կլինի անվտանգության երաշխիք։ Քրիստիննե Գրիգորյանն ասում է, որ այս զեկույցում ՄԱԿ-ի փորձագետները շեշտել են, որ Ադրբեջանում անգամ իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանված չեն, ուր մնաց՝ հայերինը պաշտպանվեն։

Հայ լինելը Ադրբեջանում վտանգավոր է կյանքի համար, ինչը լրացուցիչ փաստված է նաև պատերազմական հանցագործությունների դրվագներով կազմված այս զեկույցում։ Օմբուդսմենը որպես օրինակ բերում է այն դրվագը, երբ ադրբեջանցի զինվորները նկարահանում են հայ զինծառայողների սպանությունները՝ ուղիղ կրկնելով նախագահ Իհլամ Ալիևի հայատյաց և խտրական մտքերը։ Նա համոզված է, որ Հայաստանը չպետք է գնա այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանող Ադրբեջանի ճանապարհով, քանի որ դա վնասում է, առաջին հերթին, հայ հասարակությանը, և հետո՝ կարող է միջազգային կառույցներում շրջվել Հայաստանի դեմ։ Այս իմաստով նա առանձնացրեց ՀՀ ընդդիմության հանրահավաքներում բազմիցս հնչած «առանց թուրքի Հայաստան» կարգախոսը, որն Ադրբեջանը Հաագայի դատարանում օգտագործում է Հայաստանի դեմ։

Մինչ այս զեկույցի հրապարակումը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի և Արցախի իրավապաշտպանները Ժնևում մասնակցել էին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանին: Ադրբեջանն այնտեղ ներկայացնում էր զեկույց առ այն, թե ինչպես է կատարում ռասայական խտրականությունից անձանց պաշտպանելու իր պարտականությունը։ Դրան զուգահեռ՝ Հայաստանից և Արցախից իրավապաշտպանները ներկայացրել են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։

Օմբուդսմենը չափազանց կարևորեց քաղհասարակության կատարած աշխատանքը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի այս զեկույցի կազմման գործում, և նշեց, որ ՄԻՊ գրասենյակն անընդհատ զգում է աջակցություն քաղհասարակության կազմակերպություններից, և կա համակցված աշխատանք։ Այդ իմաստով Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույցում համեմատական է անցկացնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ հարևան երկրում գրեթե բացակայում է քաղհասարակությունը, իսկ ՀՀ-ում կա համեմատաբար ուժեղ քաղհասարակություն, ինչը, պետության շահերի սպասարկման տեսանկյունից, լրացուցիչ առավելություն է Հայաստանի համար։

ՄԻՊ-ի հետ հարցազրույցում արծարծվեց նաև Գլխավոր դատախազության կողմից պետական դավաճանության հանցագործությունների դեպքում մահապատիժը վերականգնելու նախաձեռնությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան