Կբռնագանձվի՞ լոլիկի մշակմամբ միլիոնատեր դարձած Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը. Դատախազությունն ուսումնասիրում է նրա ունեցվածքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Հովիկ Աբրահամյանն անկախության տարիներից պետական պաշտոններ է զբաղեցնում և դրան զուգահեռ՝ դարձել է Հայաստանի ամենախոշոր սեփականատերերից մեկը»։ Սա մեջբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթից։

Երկրից թալանվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնել խոստացած Փաշինյանի պնդմամբ՝ երկրի ամենահարուստ երեք անձանցից մեկը, սակայն, հեղափոխությունից հետո իրավապահների ուշադրւթյան կենտրոնում, ըստ էության, չհայտնվեց։ Ընդամենը Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանն ապօրինի զենք պահելու քրգործով դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ պատիժը չկրեց։

Իսկ ահա Հովիկ Աբրահամյանի հսկայական ունեցվածքի ծագումնաբանության հարցում անցած տարիներին որոշիչ զարգացումներ չեղան։ Փաշինյանի իշխանության միայն չորրորդ տարում են իրավապահները սկսել ուսումնասիրել Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի ծագումնաբանությունը։ Գլխավոր դատախազությունը երկու օր առաջ հայտնեց Աբրահամյանների ունեցվածքի վրա կալանք դնելու մասին՝ չհստակեցնելով, թե հատկապես ո՞ր առանձնատները, գործարաններն ու դրամական միջոցներն են ենթադրյալ անօրինական։

Հովիկ Աբրահամյանի ունեցվածքն անսահման է։ Նրան և իր մերձավորներին են պատկանում հսկայական հողատարածքներ ու ձկնաբուծարաններ Արարատյան դաշտում, զբաղվում են քարի և շինանյութի արտադրությամբ, հյուրանոցային բիզնեսով, ուղևորափոխադրմամբ, գինեգործությամբ։ Երևանի կենտրոնում գտնվող «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի հսկայական շենքը և Մոնումենտի բարձունքում գտնվող շքեղ առանձնատունը ևս պատկանում են Աբրահամյաններին։ Ի դեպ, տարեսկզբին նրանք վաճառեցին Մոնումենտում գտնվող՝ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված մեկ այլ շքեղ առանձնատուն, որի գործարքն իրավապահները վիճահարույց են համարում։ ԱԱԾ-ում հարուցված քրգործի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, ի թիվս այլ շինությունների, մեկ շքեղ առանձնատուն էլ հայրենի Մխչյան գյուղում ունի։ Ի

նքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ սահմաններ չունեցող իր ունեցվածքի ձեռքբերումն այսպես էր մեկնաբանել․ «Իմ ունեցվածքը ես երբեք չեմ թաքցրել, հողագործությամբ եմ զբաղվել, երբ թույլատրել է օրենքը, ես այդ ժամանակ չինովնիկ չեմ եղել»։

Հովիկ Աբրամյանն ու նրա կինը 2011, 2012 և 2013 թվականներին միայն գյուղմթերքի վաճառքից 263 մլն դրամի եկամուտ են ստացել՝ ըստ պաշտոնական հայտարարագրի։

Անցած 4.5 տարիներին Փաշինյանի իշխանությունն այդպես էլ չբացահատեց Հովիկ Աբրահամյանի՝ լոլիկ աճեցնելով միլիոնատեր դառնալու առեղծվածը։ Իսկ ահա Արարատի մարզի Մխչյան գյուղում, որտեղ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը լոլիկ աճեցնելով միլիոններ է կուտակել, տարակուսում են՝ լսելով հարցը, թե ինչո՞ւ իրենք էլ միլիոնատերներ չեն։

Մխչյանում կարծում են, որ իրենց համագյուղացի նախկին վարչապետը մենաշնորհային դիրքի արդյունքում է հսկայական հարստություն դիզել, իսկ իրենք այսօր բերքի վաճառքից գոյացող գումարով չեն կարողանում անգամ գյուղատնտեսական աշխատանքների ծախսերը փակել։

Արարատի մարզում բնակվող ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը, որը նախկին իշխանությունների օրոք անխնա քննադատում էր Հովիկ Աբրահամյանին, Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ շատերը, այդ թվում՝ Աբրահամյանը, հարստացել են օրենքներն իրենց հարմարեցնելով և գույքեր սեփականաշնորհելով։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բռնությունների ենթարկված Վիրաբյանը կարծում է, որ ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլ նաև իշխանության հետ համագործակցող խոշոր գործարարների ունեցվածքն է ուսումնասիրել։

Դատախազության՝ Աբրահամյանների ունեցվածքի ծագումնաբանության ուսումնասիրության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախկին վարչապետից։ Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին։ Կապ հաստատել չհաջողվեց նաև Աբրահամյանների պաշտպանի հետ։

Թե ի՞նչ զարգացում կունենա Դատախազության ուսումնասիրությունը, արդյո՞ք կբացահայտվեն նախկին վարչապետի և նրա ընտանիքի հարստանալու իրական ուղիները, որպես հիմնավորում կշարունակի՞ մնալ լոլիկ աճեցնելն ու վաճառելը, առաջիկայում պարզ կլինի։ Հիշեցնենք, որ Փաշինյանի պնդմամբ՝ բաց երկնքի տակ կոռուպցիայի թանգարանի ամենաշքեղ նմուշը՝ Աբրահամյանների առանձնատունը, տարակուսելի կերպով հանվեց կալանքից և բարեհաջող վաճառվեց, իսկ ապօրինի զենք կրելու համար դատապարտված Աբրահամյանի եղբայրն էլ ոչ մի օր չանցկացրեց բանտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան