Հուլիսի 9-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Այն կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։ «Փառատոնն աշխարհում միակն է, որ կրում և մեծարում է հռչակավոր կոմպոզիտորի անունը։ Գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում Քշիշտոֆ Պենդերեցկին …

