Factor.am-ի նյութերում համեմատաբար ավելի փոքր է քաղաքական տարբեր հայացքներով ուժերի ներկայացուցիչների խոսքի միջև ճեղքվածքը։ Այս եզրակացությանն է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, որն ուսումնասիրել է՝ արդյո՞ք բևեռացված է հայկական լրատվական դաշտը։ «Տարածված կարծիք կա, որ Հայաստանի մեդիան հատկապես 2020թ. Ղարաբաղյան պատերազմում կրած կորուստների հետևանքով առավել բևեռացվեց՝ բացեիբաց հարելով քաղաքական մրցակից ուժերին ու քարոզելով նրանց պնդումները»,- նշվում …

