Ամփոփման փուլ է մտնում Միասնական սոցիալական ծառայությունների մատուցման գրասենյակների շինարարությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից: Արդեն մեկ տարուց գործող բոլոր 49 կենտրոնները կունենան սեփական բարեկարգ աշխատանքային տարածքը: Սպասարկման արդյունավետությունը կբարձրանա: Նպաստ, կենսաթոշակից մինչև հաշմանդամության կարգ ու զբաղվածություն. սոցպաշտպանության բոլոր հարցերը կհամակարգվեն մեկ հասցեում: