Ջերմուկ քաղաքում այս օրերին բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: Այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նրա խոսքով` բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր՝ ապաստարաններ և այլն, իսկ մյուս մասը տեղափոխվել է մոտակա անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել …

