Ընդդիմությունը ապատեղեկատվությունը կարող է օգտագործել հայրենասիրության քողի ներքո․ Փաշինյանի ելույթներն էլ շատ անզգույշ էին․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն, ինչ տեղի ունեցավ օրերս Հանրապետության հրապարակում և Բաղրամյանում, ապացուցեց, որ մեր հասարակությունը խոցելի է տեղեկատվական առումով: «Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում․ ո՞վ է լցնում այդ վակուումը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում անընդունելի է ընդդիմության վարքագիծը:

Երբ պատերազմի ժամանակ ապատեղեկատվությունից օգտվում է արմատական ընդդիմությունը, դա ցնցող երևույթ է: Այդ օրն առաջնային աղբյուրներից հավաստիացա, որ որևէ վտանգավոր փաստաթուղթ չկա ստորագրելու: Այս պարագայում մի փոքր ապատեղեկատվությունը առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հեսա մի բան պիտի ստորագրի, օգտագործվեց: Սա վկայում է այն մասին, որ երկու զուգահեռ իրականություններ գոյություն ունեն: Մեկն այն է, ինչ իշխանությունն է ներկայացնում, ցավոք, նաև իշխանության կողմից է հաճախ լինում ոչ միայն լռություն, այլև ապատեղեկատվություն, մյուս կողմից՝ ցանկացած ապատեղեկատվություն կարող է արմատական ընդդիմության կողմից օգտագործվել հայրենասիրության քողի ներքո և իր գլխավոր նպատակը առաջ տանել» :

Մելիքյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները շատ անզգույշ էին և որոշ տեղերում ծայրահեղ խոցելի։

Ըստ նրա՝ խոցելի էր նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում էր՝ իբր ինքը պտրաստ կլինի ստորագրել մի փաստաթոըղթ, եթե հարյուր տարի երաշխավորված լինի խաղաղությունն ու անվտանգությունը, այն հիմնավորումը, որ Փաշինյանը բերել էր, թե ռազմական գործողությունները սկսվեցին նաև այն պատճառով, որ Ալիևը տեսնում է՝ ՀՀ-ի տնտեսական շռնդալից զարգացումները, շատերի մոտ ծիծաղ առաջացրեց:

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ իրականում պետք է ասել, որ այս պատերազմական գործողություններն ավելի շատ սկսեցին բրյուսելյան հանդիպումից հետո, որտեղ Հայաստանին եղել է անընդունելի ինչ-որ առաջարկ, որից Փաշինյանը հրաժարվել է․ «Դա է պատճառը, որ Ալիևը նորից որոշեց ակտիվ գործողություններ իրականացնել: ՀՀ-ն հայտնվել է մի իրավիճակում, որ Ադրբեջանն ուժի սպառնալիքով առաջարկում է մի բան, որն անընդունելի է ՀՀ-ի համար. չի ստորագրում: Դրանից հետո արդեն ուժի կիրառմամբ է փորձում այդ ամենը իրականացնել: Սա շատ վտանգավոր է»:

«Այս պարագայում չեղած վտանգը գումարել եղածին և այսպիսի բունտ բարձրացնել, սա կարծում եմ թշնամուն ուղղակի աջակցելու քայլ է»,- ընդգծեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Մանրամասները՝ տեսանյութում։