Ռուսաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ուղիղ ռազմական առճակատման վտանգի աճի մասին
Քաղաքականություն
05.10.2022 | 14:22«Կիևի ռեժիմին ծանր սպառազինություն մատակարարելու՝ [ԱՄՆ] վարչակազմի որոշումը Վաշինգտոնին տալիս է հակամարտության մասնակցի կարգավիճակ», – գրել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ռուսաստանի դեսպանատան Telegram ալիքում։
«Մենք դա ընկալում ենք որպես ուղղակի սպառնալիք մեր երկրի ռազմավարական շահերին», – նշել է Անտոնովը: «Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին դադարեցնել սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ամենալուրջ հետևւանքների»,- գրել է նա:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 625 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Դրա շրջանակներում Կիևը կստանա ևս չորս HIMARS բարձր ճշգրտության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Տաթև Ֆռանգյան