ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան: Այդ կապակցությամբ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող …

