Տեսակետ կա ԼՂ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի կողմից հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:

Պատգամավորը  հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Պատգամավորը Միրզոյանին խնդրեց ներկայացնել, թե որո՞նք են այդ տարերը և ընդհանուր առմամբ այս ուղղությամբ կա՞ որևէ զարգացում:

Իրավացի եք, այդպիսի հայտարարություն եղել է և իսկապես մեզ փոխանցվել են այդպիսի փաստաթուղթ: Գիտեք, Ադրբեջանի մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, ըստ էության, և մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին, և մենք ֆիքսել ենք հրապարակավ, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ Ադրբեջանի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք վերլուծում ենք և դեռ կարձագանքենք: Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի: Կլինեն մեր կողմից առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել: Այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- պատասխանեց Միրզոյանը:

Լիլիթ Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին: Պատգամավորը խնդրեց մանրամասնել այդ մեխանիզմները և արդյոք Ադրբեջանն այս հարցում դիրքորոշում ունի, թե ոչ:

«Կրկին հղում պետք է անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը: Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Եվ կիսվեցինք մեր պատկերացումներով, և պատկերացումների հիմնական մասը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղին և այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին: Այս մասով քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ: Երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- եզրափակեց Միրզոյանը: