Աջակցեք մեզ
Լուրեր
Իջեցրե´ք բոլոր դրոշները, բացի ՀՀ դրոշից. Արման Բաբաջանյանի կոչը ակցիայի մասնակիցներին։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ակցիայի ժամանակ ասաց Արման Բաբաջանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՌԴ-ն հարձակումից ժամեր առաջ ազատեց իրեն վերապահված հենակետերը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ակցիայի ժամանակ ասել է Արման Բաբաջանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանի ժողովրդավարական ուժերի հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորը ամբողջությամբ․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական քաղաքական եւ քաղաքացիական ուժերս, հաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը՝ որպես անսակարկելի արժեքների, եւ մեր վճռականությունը՝ պաշտպանելու դրանք մեր ունեցած բոլոր միջոցներով: Մենք նաեւ մեր հաստատակամությունն ենք հայտնում շարունակելու Արցախի մեր հայրենակիցների ինքնապաշտպանության սատարումը, արժանապատվության եւ իրավունքների պաշտպանությունը՝ …
Դո՛ւրս ռուս-թուրքական թակարդից։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ասաց Տիգրան Խզմալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Մեր երկընտրանքն է` ՀԱՊԿ կամ պետականություն։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող ակցիայի ժամանակ ասել է Ռուբեն Մեհրաբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՀԱՊԿ-ից դուրս գալով մենք ստանում ենք հայոց պետականություն։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ակցիայի ժամանակ ասել է Կարեն Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Նենսի Փելոսին ելույթ է ունենում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը։ Այցի հստակ օր, սակայն, չի նշվում։ Ի դեպ, ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ Բաքու է այցելելու նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որի այցը նախապես էր պլանավորված։ Էմմա Չոբանյան
Այս տարի Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» փոխարեն սեպտեմբերի 16-18-ը Շամոնիում (Ֆրանսիա) անցկացվել է «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds), որին մասնակցել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել գագաթնաժողովի երկու՝ «Աշխարհաքաղաքականություն» և «Ռուսաստանի ապագան» խորագրերով նիստերին: ՀՀ 4-րդ նախագահը հատուկ շեշտել …
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են ՀՀ իշխանություններից հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ակցիայի նպատակն է պահանջել և աջակցություն հայտնել ՀՀ կառավարությանը ՀԱՊԿ-ից և դրա հետ կապված բոլոր կառույցներից և պայմանագրերից անմիջապես դուրս գալու հարցում, սկսել Հայոց պետականության բարեկամների և պոտենցիալ դաշնակիցների հետ անհապաղ քննարկումներ՝ նոր անվտանգային համակարգի գործածման վերաբերյալ։