Երեկ Բաքուն Հայաստան վերադարձրեց 17 հայ ռազմագերիների․ նրանք բոլորը գերեվարվել էին սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ժամանակ։ Վերադարձված զինվորներից 10-ին այսօր հարցաքննել են զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Բաքվից Երևան հասած մյուս 7 զինծառայողները ստացիոնար բուժում են ստանում՝ ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Բոլորն անցել են մանրամասն հետազոտություն Կենտրոնական զինվորական հոսպիտալում: 7-ի մոտ վիրավորման հետևանքով առաջացած որոշ …

