Պուտինը ստորագրել է Ուկրաինայի բռնազավթված տարածքները ՌԴ-ին միացնելու օրենքները

Լուրեր

23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու համաձայնագրերին, գրում է Կոմերսանտը։ Նա նաև ստորագրել է  4 համապատասխան դաշնային սահմանադրական  օրենքները։ Այժմ Պուտինը պետք է նաև փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։

Ավելի վաղ օրենքները միաձայն ընդունել էին Պետական Դուման ու Դաշնային խորհուրդը։ Սահմանադրական դատարանն էլ  նոր տարածքներին վերաբերող ակտերը սահմանադրական էր ճանաչել։ Նշվում է, որ ՌԴ-ի կազմում Դոնեցկի ու Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունները պահպանելու են հանրապետությունների կարգավիճակն ու նախկին անունները, իսկ Խերսոնն ու Զապորոժիեն մնալու են շրջաններ։

Հիշեցնենք՝ որ ոչ Ուկրաինան, ոչ Արևմուտքը չեն ընդունում նշված տարածքում անցկացված «հանրաքվեների» արդյունքները՝ դրանք որակելով որպես ուկրաինական տարածքների անեքսիա։

Էմմա Չոբանյան