ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կանչվել է երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով, գրում է Meduza-ն։

Հոկտեմբերի 4-ին Զախարովան ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն «վրդովված է» այն փաստից, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Վրուբլևսկին իր հայտարարություններից մեկուկես ամիս անց «շարունակում է մասնակցել դիվանագիտական ​​ընդունելություններին, որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավար», և մեղադրել է Ղազախստանին ավելի վաղ տրված խոստումը  չկատարելու մեջ, որ նա ամենակարճ ժամկետում կլքի Ղազախստանը։ Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր ուկրաինական դեսպանին  վտարել։

Ռուսական կողմի դժգոհությունն առաջացրած մտքերը Վրուբլևսկին արտահայտել էր դեռևս օգոստոսին՝ բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում։ «Մենք փորձում ենք սպանել նրանցից որքան հնարավոր է շատ: Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան նրանք քիչ կսպանեն մեր երեխաներին»,- մասնավորապես, ասել էր դեսպանը։ Կարճ ժամանակ անց Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագետը արձակուրդում է, գերատեսչությունը նաև հայտնել էր, որ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար։

Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիրյարովը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնյանությունը «չի համապատասխանում Ղազախստանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունների բնույթին, որպես հավասար ռազմավարական գործընկերների»: Նա, այդուհանդերձ, ակնարկել է, որ Վրուբլևսկին առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ «Ուկրաինայի ԱԳՆ-ից Աստանայում նոր դեսպան նշանակելու կապակցությամբ հարցում է ստացվել։ Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմի հետ մենք լիակատար փոխըմբռնում ունենք այս հարցում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան