Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում …

