Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և …

