Պետությունը պարտավոր չէ սուբսիդավորել գյուղացուն այնքան, որ ապահովի իր համար բավարար եկամուտ․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Կան գյուղացիներ, որոնք մշակելով մեկ հա հողամաս, կարծում են, որ ստեղծում են բավարար արժեք, որ իրենց ընտանիքները լավ ապրեն։ Ես ունեմ շատ գյուղում ապրող ընկերներ, որոնք  թողել են գյուղատնտեսությունը, զբաղվում են այլ գործունեությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե խրախուսում է թողնե՞լ գյուղատնտեսությունը, նախարարն արձագանքեց. «Եթե դուք ունեք փոքր հողակտոր, դուք չեք կարող ստեղծել այնքան արդյունք, որը բավարար է, որ ձեր ընտանիքը լավ ապրիԼ Հետեւաբար, դուք կամ պետք է մեծացնես քո հողատարածքները, կամ պետք է զբաղվես այլ գործունեությամբ, որով կստեղծես մեծ արդյունքը: Գիտեք, որ Կառավարությունն աշխատում է խոշորացնել գյուղատնտեսությունը միայն այն նպատակով, որ գյուղատնտեսությամբ զբաղողները կարողանան ունենալ լավ եկամուտ: Եթե դու ունես փոքր հողակտոր, ակներևաբար, ինչ էլ անես, չես կարողանա ստանալ այնքան եկամուտ, որ ընտանիքդ պատշաճ կերպով պահելու համար, դա ինքնախաբեություն է: Ես ունեմ շատ ընկերներ՝ գյուղում ապրող, ովքեր թողել են գյուղատնտեսությունը և զբաղվում են այլ գործունեությամբ»:

Քերոբյանն ընդգծեց, որ գուցե կոշտ է հնչում, բայց մարդիկ պետք է հասկանան, որ պետությունը պարտավոր չէ սուբսիդավորել գյուղացուն այնքան, որ ապահովի իր համար բավարար չափով եկամուտ:

Մանրամասները՝ տեսանյութում։